Կրեմլում հանդիպել են ՌԴ և Սիրիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ասադի հետ կքննարկի տարածաշրջանային իրավիճակը, որ սրվելու միտում ունի, և դա վերաբերում է նաև Սիրիային։
«Մենք հնարավորություն կունենանք քննարկել նաև տնտեսական հարաբերությունները, որոնք զարգացման միտում ունեն»,- ասել է նա։
Սիրիայի նախագահը նշել է՝ ուրախ է, որ այս հանդիպումը համընկել է Սիրիայի և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի հետ։
«Անցած տասնամյակների ընթացքում մեր երկրներն անցել են ներքին գործընթացներ, ձևավորման տարբեր փուլեր, և հիմա մեր երկու երկրների հարաբերությունները շատ հասուն փուլում են։ Հաշվի առնելով ամբողջ աշխարհում և եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները՝ մեր այսօրվա հանդիպումը շատ լավ հնարավորություն է՝ քննարկելու համագործակցությունը և բոլոր մանրամասները»,- ասել է Ասադը։