Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11.2%: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️շինարարություն՝ 18%,
✔️առևտրի շրջանառություն՝ 16.2%,
✔️ծառայություններ՝ 7.8%,
✔️արդյունաբերություն՝ 1.4%։
2024թ.-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 34.6%-ով. արտահանումն աճել է 59.9%, իսկ ներմուծումը՝ 20.6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 0.8%։