Ընդամենը 300 բնակարան հատուկ գնով. բացառիկ առաջարկ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունից և «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ից: Հուլիսի 25-ին Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում տեղի ունեցավ «Նոր Երևան» նախագծի 3-րդ բլոկի հիմնարկեքի արարողությունը։
Էդուարդ Մարգարյան, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության գլխավոր տնօրեն - «Ուզում եմ շնորհավորել բոլորիս, հատկապես՝ շահառուներին, Նոր Երևան թաղամասի 3-րդ բլոկի այսօրվա մեր հիմնարկեքի արարողության առթիվ և, ինչպես նշեց իմ գործընկերը, շատ կարևոր եմ համարում նշել, որ այս պրոյեկտն իրականացվել է հիմնականում մեր լավ գործընկեր «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի, Քաղաքաշինության կոմիտեի և մեր մնացած բոլոր գործընկերների շնորհիվ»:
Նախագծի առաջին փուլով լավագույն պայմաններով արդեն 500 հանրային ծառայող նոր բնակարան ունի։ Այսօրվանից մեկնարկել է վիճակահանության երկրորդ փուլը, որի ընթացքում շահառուները կարող են ձեռք բերել շուրջ 300 բնակարան «Նոր Երևան» նախագծի երրորդ բլոկից։
Սոֆյա Մաճկալյան, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ մանրածախ բիզնեսի տնօրեն - «Շահառու կարող են դառնալ թե՛ Երևանի, թե՛ հանրապետության մարզերի հանրային ծառայողները, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների, հանքարդյունաբերության, թե՛ պետական և թե՛ մասնավոր ոլորտում աշխատող քաղաքացիները, ինչպես նաև «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի հաճախորդները՝ անկախ վերոնշյալ ոլորտներում աշխատելու փաստին»:
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը գների և դիմելու պայմանների մասին է մանրամասներ հայտնել:
Վարդան Մարության, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ - «Այս պրոյեկտի շրջանակում ներդրվել է 300 բնակարան, մեկ քառակուսի մետրը չլսված՝ 389 հազար դրամ արժեքով»: «Դուք կարող եք այցելել պարզապես «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի կամայական մասնաճյուղ կամ գլխամաս, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»-ի գլխամասային գրասենյակ՝ Ադոնց 21/3, և մեր գործընկերները սիրով ձեզ կօգնեն լրացնելու շատ պարզունակ հայտը, որտեղ պարզապես բացահայտում են անուն, ազգանուն, հայրանուն, ՀԾՀ, և թե ինչ հիմքով է տվյալ ֆիզիկական անձը դառնում ծրագրի շահառու»:
Վարկավորման պայմաններն են՝ 10 տոկոս կանխավճար, տոկոսադրույքը 12.9 տոկոս, վարկի մարման ժամկետը մինչև 30 տարի, առավելագույն գումարը մինչև 150 մլն դրամ: Վարկային հայտի դիտարկման ժամկետն առավելագույնը 3 աշխատանքային օր է:
Թաղամասն ամբողջությամբ գազիֆիկացված է, գործում է եկամտային հարկի վերադարձի արտոնությունը։ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ հենց համալիրի նույն՝ 3-րդ բլոկում է իրականացվել հանրային ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ծրագիրը։
Նաիրի Հարությունյան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական - «Մենք միասին, ըստ էության, 3 մեծ ծրագիր ենք իրականացրել: Բոլորը տեղյակ են, որ հանրային ծառայողների բնակարանների ապահովման ծրագրում ներառված է եղել «ՄԼ ՄԱՅՆՉՆԳ» ընկերությունը, որը շատ հուսալի գործընկեր է, և մենք շնորհակալ ենք, որ ծրագրերը ժամանակին իրականացնում է»:
Դիմումները պետք է ներկայացնել մինչև օգոստոսի 25-ը, որից հետո 1 շաբաթվա ընթացքում տեղի կունենա վիճակահանությունը: Թաղամասի ընդհանուր մակերեսը 80,000 քմ է, 1-ին և 2-րդ բլոկների շինարարության ավարտը նախատեսվում է 2025, իսկ 3-րդինը՝ 2027 թվականին։