Երկրորդ տարին անընդմեջ Ադրբեջանը Շուշիում է անցկացնում, այսպես կոչված «Գլոբալ մեդիա ֆորումը», որի ընթացքում հնչում են միայն Ալիևին հաճո հարցեր: ԼՂ շրջափակման օրերին անցկացված առաջին ֆորումի մասնակիցները փորձ չարեցին այցելել սովի մատնված Արցախ, իսկ օրերս կայացած հավաքին դրսից ժամանածները անգամ չեն անդրադարձել Բաքվի բանտերում շինծու գործերով հայտնված արդրբեջանցի լրագրողների հետապնդումներին: Հայաստանի լրագրողական կազմակերպությունները դիմել են միջազգային գործընկերներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ նշելով, որ Շուշիում անցկացված «ֆորումը» բացասական ազդեցություն ունի ժողովրդավարական արժեքների վրա:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան