ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՀԱՊՀ 91-րդ շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես նշված է.
«ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի հարգելի նախագահ, հարգելի ռեկտոր, կառավարության հարգելի գործընկերներ, գործադիր, օրենսդիր մարմնի հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, սիրելի ուսանողներ։
Ուրախ եմ հերթական անգամ մասնակիցը լինելու այս անչափ կարևոր և հետաքրքիր միջոցառմանը։
Հայաստանը տեխնոլոգիական երկիր դառնալու մեծ քայլեր է իրականացնում։ Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, և արդյունքներ կան։ Փաստ է, որ այդ ամենի մեջ Պոլիտեխնիկական համալսարանի դերը մեծ է։ Կարծում եմ՝ դուք այս փուլը հաղթահարելուց զատ ոչ միայն կշարունակեք տարբեր փուլերում ձեր ուսումը, այլև մասնակիցը կդառնաք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ենթակառուցվածքներում զարգացման մի շարք ծրագրերի իրականացմանը։
Կառավարության առաջնահերթ ուղղություններից է տարբեր ենթակառուցվածքների զարգացումը։ Այս ուղղությամբ էլ համալսարանն իր մասնագիտական կարողություններով մեր լավ գործընկերն է։
Ուրախ կլինենք, որ ապագայում էլ այդ ծրագրերի աջակիցը լինեք։ Բարի երթ եմ մաղթում ձեր բոլոր նախաձեռնություններում և ձեր առաքելության մեջ»։