Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են: Այս մասին 1Lurer.am-ին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք՝ առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը հայտարարել էր մեկ ամիս առաջ։