Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 24-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, թմրանյութի հայտնաբերման՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու՝ 2-ական, խոշտանգման, ավազակության, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, փաստաթուղթ կեղծելու, հարկեր, տուրքեր չվճարելու, շրջանառությունն արգելված խիստ ներգործող բույսեր աճեցնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, կանխամտածված սնանկության և թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։