Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 մարզիկով: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ժամանակացույցը.
-
Հուլիսի 27-ին` Էլմիրա Կարապետյան. հրաձգության որակավորման փուլ. հուլիսի 28-ին` եզրափակիչ:
-
Հուլիսի 27-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան. մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ:
-
Հուլիսի 27-ին` Վարսենիկ Մանուչարյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:
-
Հուլիսի 29-ին` Դավիթ Չալոյան. բռնցքամարտի որակավորման փուլի մեկնարկ:
-
Հուլիսի 30-ին` Արթուր Բարսեղյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:
-
Օգոստոսի 4-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյանը. մարմնամարզության եզրափակիչներ:
-
Օգոստոսի 6-ին` Մալխաս Ամոյան, Արթուր Ալեքսանյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 7-ին:
-
Օգոստոսի 7-ին` Երվանդ Մկրտչյան. աթլետիկայի 800 մետր վազքի որակավորում:
-
Օգոստոսի 7-ին` Սլավիկ Գալստյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 8-ին:
-
Օգոստոսի 8-ին` Արսեն Հարությունյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 9-ին:
-
Օգոստոսի 9-ին` Անդրանիկ Կարապետյան. ծանրամարտի մրցաշար:
-
Օգոստոսի 10-ին` Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան. ծանրամարտի մրցաշարեր:
-
Օգոստոսի 10-ին` Վազգեն Թևանյան, ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտերը, եզրափակիչը` օգոստոսի 11-ին: