Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր նորից չի կարողացել մասնակցել դատական նիստին, որը քննվում է արդեն նոր դատավորի նախագահությամբ: Խաչատրյանի պաշտպանն ասել է, որ իր պաշտպանյալն ուղղակի ի վիճակի չէ ներկա լինել նիստին, և խնդրել է նրա բացակայության պայմաններում քննարկել արտասահման մեկնելու և այնտեղ բուժում ստանալու միջնորդությունը, սակայն դատարանը հենց Խաչատրյանի նիստին չմասնակցելու պատճառով հետաձգել է միջնորդության քննարկումը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։