ԿԺԴՀ-ի ուղարկած աղբով օդապարիկներից մեկը վայրէջք է կատարել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տարածքում, հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով նախագահի անվտանգության ծառայությանը։
«Քիմիական, կենսաբանական և ճառագայթային արձագանքման խմբի հետաքննությունը պարզել է, որ իրերը վտանգ չեն ներկայացնում»,- տեղեկացրել են ծառայությունից։
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ մայիսի վերջից ԿԺԴՀ-ն ավելի քան 3 հազար աղբատար օդապարիկ է արձակել՝ ի նշան «հակափհենյանական» թռուցիկների դեմ բողոքի, որոնք հարավից ուղարկել են հյուսիսկորեացի դասալիքներն ու հարավկորեացի ակտիվիստները: