Ադրբեջանը հրավեր չի ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով՝ սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունը դիտարկելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, թե ԵԽԽՎ հրավեր չուղարկելու հիմնական պատճառը այն է, որ Եվրոպայի խորհուրդը, իբր, կանխակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ: 2024 թվականի սկզբին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացված քվեարկությամբ Վեհաժողովը որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։