Նեպալի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել Կատմանդուից Փոխարա մեկնող Bombardier BBDb.TO ինքնաթիռը:
Ինքնաթիռում եղել են օդանավակայանի տեխնիկական անձնակազմի 17 աշխատակից և ինքնաթիռի անձնակազմի 2 անդամ: Բոլորը մահացել են: Դեպքը տեղի է ունեցել թռիչքուղուց բարձրանալու ընթացքում: Լսվել են մարդկանց ձայներ, ինքնաթիռը բռնկվել է: Օդանավակայանում գտնվող աշխատակիցները փորձել են օգնել, սակայն չեն հասցրել: Այդ մասին հայտնել է Kathmandu press ալիքը:
Օդանավը պատկանում է Saury Airlines-ին: «Փրկարարական աշխատանքը սկսվել է անմիջապես, և դեպքը վերցրել ենք վերահսկողությանան տակ»,- նշել է ավիաընկերության տնօրինությունը:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ՌԴ-ում ինքնաթիռի վթարի պատճառով մահացել էր 3 մարդ:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան