Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ հարթակներում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև նակցությունների համար և այդ նպատակով ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։