Վերջին 24 ժամվա ընթացքում ամերիկյան զինված ուժերը Եմենի տարածքում ոչնչացրել են հութիների երեք հրթիռային համակարգ, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
«Ճշտվել է, որ այդ զենքն անմիջական սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի, կոալիցիայի և առևտրային նավերի համար»,- ասված է հաղորդագրությունում: Ընդգծվում է, որ այդ գործողությունները ձեռնարկվել են նավագնացության ազատությունը պաշտպանելու և միջազգային ջրերում անվտանգությունը բարձրացնելու համար: