Ռուսաստանը Հայաստանին եղբայրական երկիր է համարում և հուսով է, որ այնտեղ չեն ընտրի ուղին, որ ժամանակին ընտրեց Ուկրաինան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է որոշում փոխգործակցության իր առաջնահերթ ուղղությունները։ Մեզ համար Հայաստանը դաշնակից է, եղբայրական երկիր, մենք հարգանքով ենք վերաբերվում նման փնտրտուքին, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքը լիներ այն ռեժիմում, որ ժամանակին ընտրեց Կիևը»,- ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է՝ Ռուսաստանը նպատակ ունի շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները և մտադիր է զարգացնել դրանք։
«Մենք բազմաթիվ պլաններ ունենք»,- հավելել է նա։