Հուլիսի 24-ին` ժամը 16:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցում ավտոմեքենայից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1985 թ.) շարժիչի հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:35-ին: Այրվել է ավտոմեքենան՝ մասամբ: