Ձեռք ենք բերել 171 հատ նոր 8,5 մետրանոց ավտոբուսներ, որոնք աշնանն արդեն կլինեն Երևանում, ևս 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերումը նույնպես ընթացքի մեջ է: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեզ մնում է ընդամենը 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերում, որով կարելի է ասել՝ կամբողջացնենք տրանսպորտային պարկի արդիականացման ծրագիրը»,- ասաց Ավինյանը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ 250 նոր ավտոբուսները խցանումներ չեն առաջացնի՞ մայրաքաղաքում, Ավինյանն արձագանքեց. «Երբ մենք ունենում ենք առանձնացված ավտոբուսային գծեր, և առանձնացված գծերով է երթևեկությունը տեղի ունենում քաղաքում, իրենց համար առհասարակ այլ կանոններ են գործում և այլ տրամաբանություն»: