Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արսեն Ջուլֆալակյանը:
«Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի փառքի սրահում (United World Wrestling Hall of Fame): Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից: Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը: