Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին և նրա ընտանիքի անդամներին հուլիսի 25-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» կայքէջից:
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հովսեփյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: