Եթովպիայի հարավում սողանքի հետևանքով առնվազն 150 մարդ է զոհվել՝ հայտնել է Euronews-ը։
Սողանքը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Գեզե Գոֆա շրջանում։ Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է փրկել հինգ մարդու: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Եթովպիայում այժմ հորդառատ անձրևների շրջան է, որը սկսվել է հուլիսին և կտևի մինչև սեպտեմբերի կեսը: Մշտական անձրևները երբեմն սողանքներ են առաջացնում Արևելյան Աֆրիկայի որոշ մասերում: