Պետական աջակցության ծրագրով՝ տուն կառուցող արցախցիներին հասանելի է մի քանի նախագիծ: Քաղաքաշինության կոմիտեի առաջարկած նախագծերը տարբերվում են ավանդականից. քարե տների փոխարեն տեղահանվածները կարող են կառուցել մոդուլային տներ, որոնք ոչնչով չեն զիջում ավանդականին: Այս կառույցները ավելի սեյսմակայուն են, նախատեսված -50-ից +50 ջերմաստիճանի համար: Տները կառուցում են լիցենզավորված ընկերությունները, պատվերի դեպքում խոստանում՝ տունը պատրաստ կլինի երկու ամսից:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։