ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Խավիեր Կոլոմինային նշանակել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ: Մինչ այդ Կոլոմինան զբաղեցնում էր Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կազմակերպության հատուկ ներկայացուցչի պաշտոնը։
«Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Սահելի շրջանները կարևոր են Հյուսիսատլանտյան դաշինքի համար: Խավիեր Կոլոմինան ՆԱՏՕ-ի գործընկերների հետ փոխգործակցության մեծ փորձ ունի։ Նրա նշանակումը է՛լ ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կարևոր աշխատանքը հարավում»,- նշել է Ստոլտենբերգը։
Վաշինգտոնի գագաթնաժողովում դաշնակիցները նաև համաձայնեցրել են Գործողությունների ծրագիրը, որը կընդլայնի ՆԱՏՕ-ի մասնակցությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սահելում: Հատուկ ներկայացուցչի նշանակումը տվյալ ծրագրի մի մասն է: