Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական Միության որոշումը:
«Դրանց ավարտից հետո ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել Եվրամիություն կարճաժամկետ այցերով՝ առանց վիզաների։ Սա կարևոր հանգրվան է ԵՄ-Հայաստան հարաբերություններում, որը մերձեցնում է Արևելյան գործընկերությունը»,- նշված է ֆորումի X-ի միկրոբլոգում: