ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հրաժարական է ներկայացրել, քանի որ իր գլխավորած գերատեսչությունը չի կարողացել կանխել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովի լսումների ժամանակ նա խոստովանել է, որ մահափորձը Գաղտնի ծառայության մեծ ձախողումն էր, և որ այն հնարավոր էր կանխել: Լսումներին մասնակցած մի շարք օրենսդիրներ Չիթլին կոչ են արել հեռանալ պաշտոնից։
Թրամփի դեմ մահափորձը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ Փենսիլվանիա նահանգում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների առջև նրա ելույթի ժամանակ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Չիթլին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար: