Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հայտարարել է, որ ռուսախոս քաղաքացիների իրավունքները պաշտպանելն ապակայունացնող է:
Ուկրաինական իշխանությունը կարևոր չի համարում ռուսերենը երկրի տարածքում ռուս քաղաքացիների ցանկությամբ պահպանելը: Ըստ փոխվարչապետի՝ Ուկրաինայում քաղաքացիների հանդեպ չկա օրենսդրական խտրականություն, իսկ ուկրաիներենի պահպանումն անհրաժեշտություն է՝ այդ մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:
«Ուզում եմ նշել, որ ռուս քաղաքացիներն ունեն նույնչափ իրավունքներ և սահմանափակումներ, ինչպես բոլորը»,- նշել է Օլգա Ստեֆանիշինան սկանդինավյան-բալթյան համագործակցության շրջանակում ունեցած ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսից Ուկրաինայում գործում է օրենք, ըստ որի՝ երկրում ուկրաիներենը համարվում է պետական լեզու:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան