Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները, որոնք մերձավոր ազգականների միջև ամուսնությունների արգելք են նախատեսում:
Ընտանեկան օրենսգրքի հոդվածում, որում ամրագրված են ամուսնության կնքմանը խոչընդոտող հանգամանքները, ավելացել է երկու կետ, որոնք արգելում են նման ամուսնությունները: