ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը բավականաչափ ձայներ է հավաքել նախագահի ընտրություններում առաջադրվելու համար։
Associated Press գործակալության տվյալով՝ Հարիսը ստացել է 2538 դեմոկրատ պատվիրակների աջակցությունը, ինչը զգալիորեն գերազանցել է առաջադրման համար անհրաժեշտ 1976 ձայնը: Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարիսոնը հայտարարել է, որ նախագահի թեկնածուն կառաջադրվի մինչև օգոստոսի 7-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել է նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին՝ որպես դեմոկրատական կուսակցության թեկնածուի՝ աջակցություն հայտնելով փոխնախագահ Քամալա Հարիսին։
Հարիսի նախընտրական շտաբը հայտնել է, որ քարոզարշավի մեկնարկի առաջին 24 ժամվա ընթացքում հավաքել է ռեկորդային՝ 81 միլիոն դոլար: