Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։
ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ քննարկել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում առկա իրավիճակը։
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ում ստեղծված իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։
«Հանդիպումն անցել է ավանդաբար բարեկամական և վստահելի մթնոլորտում՝ ռուս-ադրբեջանական դաշինքի ոգուն համահունչ»,- ասված է հաղորդագրությունում։
Մանրամասները՝ տեսաշարում: