Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի հրաժարվի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակի մտքից՝ նշելով, որ արդեն մոտ են թշնամու ոգին կոտրելուն:
«Մեր կայացրած որոշումները ճակատագրական են պետության ապագայի համար»,- նշել է Նեթանյահուն Վաշինգտոնում ՀԱՄԱՍ-ի պատանդների հարազատների հետ հանդիպման ժամանակ:
Խոսելով հնարավոր գործարքի մասին` նա ընդգծել է, որ գործարքի պայմանները հասունանում են, և շեշտել, թե պատանդներին փրկելու հարցում առանցքային դեր ունի ռազմական ճնշումը, որն Իսրայելը գործադրում է ՀԱՄԱՍ-ի վրա։
Այս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվում է Իսրայելի վարչապետի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Մանրամասները՝ ռեպորտաժում: