Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սևան քաղաքում: 3 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում։
ՆԳՆ ՓԾ-ից 1Lurer.am-ին հայտնեցին, որ երեխայի ընկնելուց հետո մայրը ևս թռել է 3-րդ հարկի պատուհանից՝ երեխային փրկելու: Մայրը երեխային տարել է Սևանի բժշկական կենտրոն, ապա տեղափոխել Երևան:
Երեխան ունի վնասվածքներ, իսկ մայրը չի դիմել բուժօգնության: