Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը ողջունել է ԵՄ Խորհրդի կողմից Հայաստանի Զինված ուժերին աջակցության միջոցի ընդունումը։
«Սա առաջին դեպքն է, երբ Եվրամիությունը որոշել է աջակցել Հայաստանին խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Սա կարևոր քայլ է՝ ուղղված երկրի դիմակայունության բարձրացմանը»,- նշված է նախարարի X-ի միկրոբլոգում։