Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար խուսափեք.
-
Վաճառքի համար չնախատեսված վայրերում առաջարկվող սննդամթերքից:
-
Պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդից` մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն:
-
Բացօթյա խնջույքների ժամանակ երշիկ, ապուխտ, աղացած միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ պարունակող սննդից:
Եթե, այնուամենայնիվ, ձեզ մոտ նկատվում են աղիքային վարակներին կամ սննդային թունավորմանը բնորոշ ախտանշաններ`
-
լուծ,
-
սրտխառնոց,
-
փսխում,
-
ջերմության բարձրացում,
ապա մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման: