ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը նախատեսել է ԵՄ արտաքին գործերի նախարարների փակ հանդիպում անցկացնել՝ գնահատելու «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցերը» Կիև, Մոսկվա, Պեկին, և Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում, որում նա ԵՄ-ին մեղադրել է պատերազմ հրահրելու հարցում։ Հանդիպումից հետո որոշում կկայացվի՝ արգելափակել օգոստոսի վերջին Բուդապեշտում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, թե՝ ոչ։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնը հայտարարել է, որ չի պատրաստվում անտեսել եվրոպական դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բուդապեշտում՝ Եվրամիության Խորհրդում Հունգարիայի նախագահության շրջանակում։
«Առայժմ նախատեսում եմ գնալ այնտեղ, եթե չլինի Եվրամիության այլ համատեղ որոշում»,- ասել է Ֆայոնը: