ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՄԶԳ-ի առաքելության տեղացի աշխատակիցների հետ՝ տեղում ծանոթանալու իրադրությանը:
«Ես միշտ ցանկանում եմ տեղեկատվություն ստանալ անմիջապես ՄԶԳ-ի մեր տեղացի աշխատակիցներից, որոնք բոլորից լավ գիտեն իրենց համայնքների, երկրի և տարածաշրջանի վրա ազդող խնդիրները:
Շնորհակալ եմ, որ վերջերս կատարած իմ այցի ընթացքում կարողացա շփվել ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության մեր աշխատակիցների հետ: Շնորհակալություն»,- գրել է Սամանթա Փաուերը Իքսի իր միկրոբլոգում: