ՀԱՄԱՍ-ի դեմ ինտենսիվ գործողության վերսկսման նախաշեմին Իսրայելի իշխանությունները պաղեստինցիներին հրամայել են լքել Գազայի հատվածի հումանիտար գոտին, որտեղ նրանք պատսպարվում են ռազմական գործողություններից:
Իսրայելը հայտարարել է, որ ծրագրում է գործողություն սկսել զինյալների դեմ, որոնք հաստատվել են այդ տարածքում և այն օգտագործում են հրեական պետության ուղղությամբ հրթիռներ արձակելու համար: Ամսվա սկզբին Իսրայելը հայտարարել էր, որ մոտ մեկ միլիոն պաղեստինցի է գտնվում հումանիտար գոտում:
ՄԱԿ-ի և բարեգործական կազմակերպությունների տվյալներով՝ այդ տարածքի մեծ մասն այժմ զբաղեցնում են վրանային ճամբարները, որտեղ չկան սանիտարական և առողջապահական հաստատություններ, իսկ օգնության հասանելիությունը սահմանափակ է: Այդ մասին ասվել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ դժվար բանակցությունների ժամանակ: Եգիպտոսը, Կատարը և Միացյալ Նահանգները շարունակում են Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հորդորել ընդունելու հրադադարի փուլային համաձայնագիրը, որը, ըստ միջնորդների, կօգնի դադարեցնել մարտերը և ազատել պատանդներին: