Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այսօր նշվել է, որ Երևանին նոր հեղեղատար համակարգ է անհրաժեշտ: Նիստում դիտարկվել է նաև մայրաքաղաքի բակերում գործող և չգործող հեղեղատարների վիճակը։ Երևանի քաղաքապետն անդրադարձել է մայրաքաղաքի այգիների խնդրին, որոնք վարձակալների անգործության պատճառով չեն խնամվում։ Որտեղ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում, պետք է լուծել պայմանագրերը՝ ասել է Տիգրան Ավինյանը: