Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին մինչև խաղաղության համապարփակ պայմանագրի կնքումը համաձայնության գալ հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հիքմեթ Հաջիևը կարծիք է հայտնել, թե դա կարող է տեղի ունենալ մինչև Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովը։
«Այդ սկզբունքների շուրջ համաձայնությունը կարող է հիմք դնել երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների համար»,- նշել է պաշտոնյան, հավելել, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29 կլիմայական գագաթնաժողովին։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: