ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ընտրվել է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթ Տարածքային կազմակերպություն խորհրդի անդամ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հովհաննիսյանը։
«Շնորհակալ եմ բոլոր կուսակցական գործընկերներիս բարձր վստահության համար: Խորհրդարանական կառավարմամբ Հայաստանում չափազանց կարևոր է ժողովրդավար արժեքներին հավատարիմ և թափանցիկ ու հաշվետու կուսակցությունների կայացումը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրեթե մշտական ներքին ընտրությունների փուլում է, ինչը էականորեն նպաստում է կուսակցական ինստիտուտների կայացմանն ու էլ ավելի ժողովրդավարացմանը: Հուլիսի 22-ին Շենգավիթ Տարածքային կազմակերպությունում կայացան խորհրդի և վերահսկողի ընտրությունները հենց վերը նշածիս մասին էր: Ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում ընտրվեցին Արթուր Հովհաննիսյանը Ռազմիկ Մկրտչյանը, Տիգրան Մակարյանը, Սոնա Ղազարյանը, Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Վարդանյանը, Հռիփսիմե Հունանյանը, Արսեն Գևորգյանը։ Վերահսկող ընտրվեց Գայանե Թադևոսյանը։ ՏԿ խորհուրդն անդրանիկ նիստում որոշեց՝ խորհրդի նախագահի պաշտոնում Վարչության հաստատմանը ներկայացնել Տիգրան Մակարյանի թեկնածությունը։ Կեցցե´ ժողովրդավարությունը»,- գրել է նա։