Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փողոց – Արցախի պողոտա խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փողոց – Ազատամարտիկների փողոց խաչմերուկը ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ:
«Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Աշխատանքի արդյունավետության ապահովման համար հորդորում ենք վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել նշված հատվածի երթևեկելի մասում»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: