Առաջիկա օրերին միջին նորոգման աշխատանքներ են սկսվելու Աջափնյակ վարչական շրջանի Լենինգադյան փողոցում, Շենգավիթ վարչական շրջանի Ղարիբջանյան փողոցում և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բաբայան փողոցում: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նաև զեկուցվել է, որ փոսային նորոգում է կատարվում Շենգավիթ, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Իսկ Երևանյան լճի տարածքում տնկել են 130 արժեքավոր ու հասուն ծառատեսակ և 2150 թփատեսակ: