ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է 2024 թվականի՝ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մրցույթի նպատակն է`
-
զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը.
-
ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում.
-
խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև` 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովn առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.
-
կիրառական նշանակություն.
-
ներկայացված գաղափարի շարունակականության ապահովում.
-
հանրային մասնակցության բաղադրիչ:
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
-
հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից.
-
փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով.
-
մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
-
ֆիզիկամաթեմատիկական գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, մեխանիկա, աստղագիտություն, էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա).
-
տեղեկատվական տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն (ռոբոտատեխնիկական համակարգեր).
-
մանկավարժական տեխնոլոգիաներ (մանկավարժական, պատմական բանասիրական և հոգեբանական գիտություններ).
-
ռազմական անվտանգության համակարգեր (ռազմական, տեխնիկական).
-
կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ (կենսաբանական, գյուղատնտեսական, քիմիական գիտություններ, վերականգնվող և այլընտրանքային էներգետիկա, նյութագիտություն):
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ համաձայն ներկայացված ձևաչափի:
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման փուլը վերահայտարարվում է 2024 թվականի հուլիսի 22-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարներին: