Տեսանյութ էր հրապարակվել, որ ինչ-որ անձնավորություն անհասկանալի նյութ է լցնում ծառերի տակ: Մարդիկ պետք է իրազեկված լինեն, որ դա ենթադրում է քրեական պատասխանատվություն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին:
«Եթե խոսքն այն ծառատեսակներին վնաս տալու մասին է, որոնք Մաշտոցի պողոտան են գեղեցկացնում, ամենավատ հանցագործություններից մեկն է, որ կարող է մարդու մտքով անցնել։ Հետևապես բոլոր երևանցիներին կոչ ենք անում՝ նմանատիպ դեպքերի արձանագրման դեպքում դիմել մեզ, դիմել ոստիկանություն, որովհետև դա ուղղակի անթույլատրելի է, և պատժվում է օրենքով»,- ասաց Ավինյանը։
Հիշեցնենք՝ Մաշտոցի պողոտայում օրեր առաջ քաղաքացիները նկատել էին, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին: