Հայաստանում 11-15 տարեկան դեռահասների 15%-ը շաբաթական առնվազն մեկ անգամ օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ:
Որ դրանք վտանգավոր են առողջության համար, առաջացնում են նյարդային ու սրտանոթային համակարգի խնդիրներ, երիտասարդներն իրենք էլ շատ դեպքերում լսել են, գիտակցում են, բայց դժվարանում են ամբողջությամբ հրաժարվել, ասում են՝ կախվածություն է առաջացել:
Իսկ ի՞նչն է այդ ըմպելիքների մեջ այդքան վտանգավոր կամ, եթե վտանգավոր է, ինչո՞ւ չի արգելվում դրանց վաճառքը:
Պարզվում է, որ էներգետիկ ըմպելիքներում միայն կոֆեինի քանակը 4-5 անգամ գերազանցում է սուրճի մեջ եղածը, բացի այդ, դրանք պարունակում են նաև գլյուկոզա, օրգանիզմի օրական պահանջը 250 անգամ գերազանցող տաուրին և քիմիական այլ նյութեր:
Խորհրդարանում արդեն մշակվել է օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է արգելել մինչև 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքների վաճառքը:
Աշխարհի մի շարք երկրներում այդպիսի արգելք արդեն իսկ կա:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: