Հայաստանում պետպատվերով բուժօգնությունից օգտվում է մոտ 1 մլն 200 հազար քաղաքացի: Պետությունը 3 մլրդ դրամով ավելացրել է պետպատվերի բյուջեն:
Քաղաքականությունը միտված է առողջապահական համակարգը պատրաստել ավելի մեծ թվով քաղաքացիների սպասարկելու, նաև ծառայությունները հասանելի դարձնել մեր բնակչությանը:
Այդուամենայնիվ, ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, բնակչության բուժօգնության հասանելիության խնդիրն ամբողջությամբ կլուծի համապարփակ ապահովագրության ներդրումը:
Արդեն իսկ պատրաստ է բժշկական ապահովագրական համակարգի անցնելու փաթեթը: