«Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ 10 օրյա զորավարժության մեկնարկը ազդարարվել է հուլիսի 15-ին, որը կավարտվի հուլիսի 24-ին։
Թե՛ քաղաքագետները, թե՛ ռազմական փորձագետները միանշանակ դրական են գնահատում մեր երկրում հայ-ամերիկյան համատեղ զորավարժության անցկացումը: Փաստը կարևոր է համարվում անվտանգային տեսանկյունից, ունի նաև ուսուցողական նշանակություն:
Զորավարժությանը բացասական է արձագանքել պաշտոնական Մոսկվան:
Ռուսաստանի արտգործնախարարությունը իրադարձությունը համարում է մտահոգիչ հատկապես ՀԱՊԿ-ում Երևանի գործունեության փաստացի սառեցման ֆոնին, այնինչ Պետքարտուղարությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը ԱՄՆ-ի հետ ավելի խոր պաշտպանական գործակցության համար խոչընդոտ չի համարում:
Փորձագիտական գնահատականները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: