Մայիսին հանրապետությունում արձանագրված տեղումները թեև լցրել են ջրամբարները, բայց այս տարի ևս ոռոգման համար Սևանից ջուր կպահանջվի: Պատճառը Հայաստանի ջրային համակարգի առանձնահատկությունն է: Կան հատվածներ, որտեղ ոռոգում կարելի է անել միայն Սևանից բացթողնված ջրով: Սևան-Հրազդան համակարգով են ոռոգվում, օրինակ, Հայաստանի գյուղատնտեսական զարկերակ համարվող Արարատի և Արմավիրի մարզերի հողերը:
Մյուս կողմից, մարտահրավեր են շարունակում մնալ ջրային համակարգում կորուստները: Ընդհանուր առմամբ, ջրի կորուստը 45-50 տոկոս է: Թեև հիմնանորոգման աշխատանքների շնորհիվ կորուստը մասամբ նվազել է, բայց տեմպը չնչին է: Այդ առումով առաջնային է մնում ոչ միայն ոռոգման ոլորտի արդիականացումը, մակերեսայինից կաթիլայինի անցումը, այլև ձկնաբուծական տնտեսություններից հեռացվող ջրերի վերօգտագործումն ու պոմպակայանների արդիականացումը:
Հեղինակ՝ Անի Օհանյան