Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի կապակցությամբ Անո Իլուպոլիում գտնվող Եղիա մարգարեի եկեղեցում Նեապոլիի և Ստավրուպոլիի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վարնավասի կողմից մատուցված պատարագին։
Այս մասին դեսպանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Մեծ պատիվ էր մասնակցել այս արարողությանը, որի ընթացքում խոսքով հանդես եկավ նաև Հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասը, որն իր խոսքում կիպրոսյան ողբերգության մասին խոսելիս նաև անդրադարձավ հույների համար արյունակից հայ ժողովրդի տառապանքներին` Հայոց ցեղասպանությունից ի վեր»,- գրել է դեսպան Մկրտչյանը: