Վերջին հինգ տարում համաշխարհային շուկայում ոսկին թանկացել է ավելի քան 70 տոկոսով: Ըստ տնտեսագետների՝ պատճառը անորոշությունների պայմաններում թանկարժեք մետաղի պահանջարկի սրընթաց աճն է: Ինչ վերաբերում է վերջին օրերի նոր՝ ռեկորդային գնին, այստեղ երկու պատճառ է նշվում՝ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր իջեցումը և Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը Միացյալ Նահանգների նախագահի առաջիկա ընտրություններում:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։