Հուլիսի 15-18-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կայացած ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին, որի ընթացքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմկերպվել են քննարկումներ՝ ԱՄՆ նախկին վարչակազմի պաշտոնյաների, կոնգրեսականների, ուղեղային կենտրոնների և արտաքին քաղաքականության փորձագետների մասնակցությամբ։
Ներկայացվել են Հանրապետական կուսակցության արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունները: Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024թ․ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի՝ Դոնալդ Թրամփի և փոխնախագահի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի թեկնածությունները: