Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բելառուսում Գերմանիայի քաղաքացին դատապարտվել է մահապատժի:
Reuters-ի տվյալով՝ Գերմանիայի իշխանությունները քննարկում են նրա ճակատագրի հարցը Բելառուսի իշխանությունների հետ: Գերմանիայի ԱԳՆ-ն չի հայտնել իր քաղաքացու անունը։
Ավելի վաղ բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Գերմանիայի քաղաքացի Ռիկո Կրիգերը Բելառուսում մահապատժի Է դատապարտվել ահաբեկչության և վարձկանության մեղադրանքներով: Նշվում է, որ Գերմանիայի քաղաքացին մասնակցել է Ուկրաինայում պատերազմին՝ Ուկրաինայի համար կռվող բելառուս էմիգրանտների խմբի կազմում: